Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային

Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք 
վաճառելու պրակտիկային

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին մեծ կործանարար ազդեցություն ունեցող զենքեր վաճառելու պրակտիկան սխալ է. այն չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

«Ես դա բազմիցս հնչեցրել եմ, այդ թվում՝ նաեւ ռուսական լրատվամիջոցներով: Ես արտահայտում եմ իմ սեփական կարծիքը: Ես դա  ասել եմ մի քանի տարի առաջ, սակայն պատրաստ եմ դա հիմա էլ անել»,-ասաց նա:

Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը բավականին բարդ երկիր է, որն ունի որոշումներ կայացնելու  բարդ համակարգ:

«Ակնհայտորեն, կան գործոններ, որոնք նպաստում են,  այդ թվում նաեւ նման գործարքների իրականացմանը. մի բան, որին ես բացասաբար եմ վերաբերվում»,- ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]