Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնը

Մեկնարկել է «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ երիտասարդները հաքաթոնի ընթացքում կներկայացնեն տվյալներ, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն: «Վաղն արդեն պարզ կլինի, թե ինչ առաջարկներ են ներկայացվել, որոնք հետագայում կընդգրկվեն «Խելացի քաղաք»-ի ծրագրերում: Մենք բաց եւ թափանցիկ ենք լինելու եւ յուրաքանչյուր ամիս ներկայացնելու ենք կատարվող աշխատանքները»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ լինելու է նաեւ համագործակցություն միջազգային կառույցների  եւ այն փորձառու քաղաքների հետ, որտեղ «Խելացի քաղաք»-ն արդեն իրականություն է:

«Խելացի քաղաք» հաքաթոնը Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է մշակել խելացի լուծումներ՝ Երևան քաղաքի համար:
Հաքաթոնի ընթացքում շուրջ 60 մասնագետներ աշխատում են տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ երեք հիմնական ուղղություններով.տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում: 
Հաքաթոնի ամփոփիչ փուլում (հոկտեմբերի 22-ին) յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար: Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. 
1. Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար: 
2. Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:
3. Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:

«Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]