Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը

Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական 
դատարանի պաշտոնական կայքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել Anonymus խմբի հաքերների կողմից. կայքի աշխատանքը կաթվածահար է եղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշված է Իսպանիայի ազգային անվտանգության դեպարտամենտի հայտարարության մեջ:

Anonymus-ի հաքերները հայտարարել են OpCatalunya և FreeCatalunya անվանումներով մասսայական հարձակումների մասին:

Չի բացառվում, որ հաքերների հարձակումները կապված են Իսպանիայի նախարարական կաբինետի արտակարգ նիստի հետ, որտեղ քննարկվելու է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, որի համաձայն՝ կենտրոնական իշխանությունները կարող են կասցենել Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]