Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը

Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Կառավարությունը, վերջապես, պետք է հստակեցնի, թե ինչ եղանակով է օգտագործվելու Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ավտոնոմ հասարակության ինքնավարությունը: Դրանից հետո հոդվածը կիրառելու հարցը կներկայացվի Սենատի հավանությանը:

Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը 1978թ. ընդունվելուց ի վեր ոչ մի անգամ չի կիրառվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]