Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը

ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին այլընտրանք չկա և անհնար է այն վերանայել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Մոսկվայում անցկացվող կոնֆերանսի ընթացքում նա ընդգծել է, որ «ակնհայտ է`համաձայնագիրն աշխատում է»:

«Եվրամիության շահը կայանում է նրանում, որպեսզի պաշտպանենք այդ համաձայնագիրը, և մենք կշարունակենք դա անել»,- ընդգծել է Շմիդը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Թեհրանը որևէ հանգամանքում չի զարգացնի կամ ձեռք բերի միջուկային զենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]