Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու

Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է բավարական մայրաքաղաքի ոստիկանությունը թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով:

«Նրա շարժառիթներն անհայտ են»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում չմոտենալ հրապարակին: «Խնդրանք բոլոր նրանց, ովքեր ապրում են ոչ հեռու, մնացեք տանը»,- նշել է ոստիկանությունը: Ներկա դրությամբ ոստիկանությունը փնտրում է հարձակվողին: Այլ մանրամասներ հայտնի չեն: Ինչպես գրում է Bild-ը, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]