Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում
12:55, 21 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են Բաքվի փողոցներում շրջող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներ, որի հետնամասում ամրացված է Հայաստանի դրոշով խորհրդանշան:
Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանցիների շրջանում խառնաշփոթ առաջացրած մեքենայի տերը նշել է, որ չի իմացել նշանի իմաստը և որ դա Հայաստանի դրոշն է:
Ադրբեջանի ճապարհային ոստիկանության քարոզչության և կապերի բաժնի պետ Վագիֆ Ասադովի փոխանցմամբ` իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումները այս դեպքի հետ կապված քննություն են սկսել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում