Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման

Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած 
զարգացման

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային համաձայնագրի հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո պաշտոնական Թեհրանը պատրաստվում է իրադարաձությունների զարգացման ցանկացած իրավիճակի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Միջազգային հանրությունը միասնական է նրանում, որ անհրաժեշտ է պաշտպանել միջուկային ծրագրի համատեղ գործողությունների պլանը և պահպանել այն: Ցավոք, այն ինչ անում է ԱՄՆ նոր վարչակազմը, և այն, ինչ տեղի է ունենում կոնգրեսի շուրջ, լավատեսություն չի առաջացնում և մեծ հույս չի տալիս: Հենց դրա համար էլ մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր սցենարի»,- ասել է Արաքչին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը կաշխատի կոնգրեսի հետ 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ ստորագրված միջազգային համաձայնագրում «լուրջ բացթողումների» ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]