Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով

Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի 9 ամիսների ընթացքում Ադրբեջանից հում նավթի արտահանման ծավալները կազմել են 5 մլրդ 883 մլն 465 հազար դոլար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հաղորդած տվյալների համաձայն` այս տարվա 9 ամիսներին արտահանված հում նավթի ծավալները 2016-ի 9 ամիսների ընթացքում արտահանվածի համեմատ 1 մլրդ 470 մլն դոլարով կամ 20 տոկոսով պակաս են:

2016-ի  հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից արտահանվել է 7 մլրդ 353 մլն 990 հազար դոլարին համարժեք հում նավթ:

2017-ի 9 ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտահանման  72,2 տոկոսը բաժին է հասել հում նավթի արտահանմանը:

Ադրբեջանի տնտեսության համար, որը հիմնականում սնվում է ածխաջրածինների  վաճառքիից ստացվող եկամուտներով, բավականին մեծ հարված է նավթի արտահանման ծավալների նման նվազումը:

Համաշխարհային շուկայում նավթամթերքների պահանջարկի նվազմանը զուգահեռ Ադրբեջանում շարունակում է խորանալ դեռևս 2015-ից սկսված տնտեսական ճգնաժամը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]