Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը

Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ 
խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովում  5 մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ 20-ամյա Ելենա Զայցեվայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Դատավճիռը հրապարակել է դատավոր Սվետլկանա Մուրատովան: «Դատավճիռը ենթակա է անհապաղ կատարման»,- հայտարարել է դատավորը: Նա նաև հավելել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել մեղադրյալի կողմից: Մեղադրյալի փաստաբանը զերծ է մնացել դատավճռի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց:

Մեղադրյալ Ելենա Զայցեվան դատավճիռը լսելուց հետո չի կարողացել զսպել արցունքները: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Հոկտեմբերի 18-ին Խարկովի Մեչնիկով և Սումսկայա փողոցների խաչմերուկում  20-ամյա Ելենա Զայցեվան Lexus մակնիշի մեքենայով մեծ արագությամբ անցել է մեքենաների շարժն արգելող կարմիր լույսի տակ, հարվածել Volkswagen Touareg և դուրս եկել երթևեկելի գոտուց՝ վրաերթի ենթարկելով 11 մարդու, որոնցից 5-ը՝ 4 երիտասարդ աղջիկ և մեկ տղամարդ, տեղում մահացել են: Տուժածները, որոնց թվում նաև հղի կին կա, տեղափոխվել են հիվանդանոց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]