Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Cross Country գործողության շրջանակներում մարդկանց առևտրով զբաղվող 120 անձ է ձերբակալվել

ԱՄՆ-ում Cross Country գործողության շրջանակներում մարդկանց առևտրով զբաղվող 120 
անձ է  ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավապահ մարմինները 2006թ. մեկնարկած  Cross Country գործողության շրջանակներում ձերբակալել են մարդկանց առևտրով զբաղվող 120 անձի և ստրկությունից փրկել 84 երեխայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄն Հետախուզությունների Դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:

«Դաշնային բյուրոն ավելի կարևոր առաքելություն չունի, քան մեր երեխաների կյանքի, առողջության եւ ազատության պաշտպանությունը: Ցավոք, փրկված երեխաների  և կալանավորված հանցագործների թվի համեմատությունը ցույց է տալիս, որ մենք այս աշխատանքը դեռևս պետք է շարունակենք ավելի լայն թափով»,- հավելել է նա:

Այս ընթացքում իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել սեռական և այլ ստրկության վաճառված 6500 երեխաների: «Այս գործողությունը ոչ միայն փողոցից մարդկանց առևտրով զբաղվողներին հավաքելն է, այլ համոզված լինելը, որ մենք մշտապես օգնություն ենք հատկացնում երիտասարդներին,  ովքեր դաժան վերաբերմունքի են արժանացել»,- ասել է ԱՄՆ ՀԴԲ տնօրենը:

Մարդկանց առևտրով զբաղվող հանցագործների ամենաերիտասարդ զոհը եղել է 3 ամսական: Իրավապահները ստրկության վաճառվելուց փրկել են 3 ամսական տղային և նրա 5-ամյա քրոջը: Պարզվել է, որ ընտանիքի բարեկամը մարդկանց առևտրով զբաղվողների հետ գործարք է կնքել՝ երեխաներին 600 դոլարի դիմաց վաճառելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]