Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանապետն այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս

ՀՀ ոստիկանապետն այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 
զորամաս

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 20-ին այցելել է ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Ոստիկանության պետը ստուգեց ծառայության պայմանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների ֆիզիկական պատրաստության ապահովման խնդիրներին, որոնց լուծմանն են ծառայում հիմնանորոգված և կահավորված մարզադահլիճն ու մասնագիտացված մարզասրահները:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ մարզական հանդերձանքի, մարզագույքի ու սարքերի տեսականուն, մարզահրապարակում հետևեց պարապմունքների ընթացքին:
Այս օրերին ոստիկանության զորքերի հրամանտարության ուշադրության կենտրոնում է նաև ստորաբաժանումների իրային ու մթերային նախապատրաստությունը ձմեռային պայմաններին:
Ոստիկանության պետը զորամասի մթերապահոցում ստուգեց սննդամթերքի, պահածոների, կիսաֆաբրիկատների մթերման վիճակը, իսկ ճաշարանում՝ օրվա համար նախատեսված զինվորական ճաշատեսակները:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց զորամասի պատրաստականության կապակցությամբ և հանձնարարեց ավելի բարձրացնել ինչպես համազորային, այնպես էլ մասնագիտական պատրաստվածության մակարդակը»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]