1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի 
հակամարտության քաղաքական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր և այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ապագան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում:

«Մենք լիովին համոզված ենք, որ այդ երկրում առկա հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի, ինչը դեռևս չկա: Հավանաբար, հենց սա կլինի իմ և գեներալ Ջեյմս Մետիսի հանդիպման քննարկման հիմնական թեման, որովհետև մենք պետք է ձևավորենք ընդհանուր տեսլական, թե ինչ կլինի հետագայում, ինչ ճակատագիր է ունենալու կոալիցիան»,- ասել է Փարլին:

Նա հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե ապագայում ինչ է սպասվում Սիրիային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]