1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը

ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Քաբուլի իմամ Զամանի մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել:

Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ: Քաբուլի ոստիկանությունը ևս հաստատել է, որ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել:

Ավելի ուշ մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ ևս մեկ պայթյուն է որոտացել Աֆղանստանի Գուր նահանգում, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]