1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է

Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների 
վրա. մեկ մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:

Նշվում է, որ տղամարդը ներխուժել է «Վիվո» առևտրային կենտրոն և սկսել է դանակով հարվածներ հասցնել մարդկանց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Ոստիկանությունը պարզում է նրա կողմից նման քայլի պատճառները և հնարավոր աջակիցների առկայությունը: Հայտնի է, որ տղամարդը հարձակման պահին չի եղել ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, նախկինում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Միջադեպի հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]