Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ արդարադատության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է պրոբացիոն համակարգի բարեփոխման հարցեր

ՀՀ արդարադատության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է պրոբացիոն 
համակարգի բարեփոխման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Կախիշվիլիին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար և նշել, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն նույն անցյալն, այլև ներկայում, հատկապես իրավական ոլորտում, նույն մարտահրավերներն ունեն, որոնց դիմակայելու լավագույն տարբերակներից մեկը հաջողված փորձի փոխանակումն է: 

Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլին, ողջունելով ՀՀ արդարադատության նախարարին, ընդգծել է, որ երկու երկրների նպատակը մեկն է՝ կարճ ժամանակահատվածում հասնել խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների պրոբացիոն ծառայություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել պրոբացիոն ինստիտուտի ներդրման վրացական փորձին:

 Նախարար Կախիշվիլին ներկայացրել է պրոբացիոն  ծառայության արդյունավետության բարձրացմանը, քրեակատարողական հիմնարկների բարեփոխմանն ու ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված իրենց աշխատանքը: Նա կարևորել է Հայաստանի ՔԿՀ-ներում էներգախնայողությանն ուղղված ծրագիրը և դրան ծանոթանալու  ցանկություն է հայտնել՝ Վրաստանի ՔԿՀ-ներում այն իրագործելու հնարավորությունը քննարկելու համար: 

Նախարար Հարությունյանը պրոբացիոն ոլորտում  վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությունը բարձր է գնահատել, կարևորել Վրաստանի ունեցած ձեռքբերումներն ու ընդգծել փորձի փոխանակման  ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարարները համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են  հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]