Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար

Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում հայ-լեհական 
համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հույս ունի, որ Հայաստանի եւ Լեհաստանի համագործակցությունը կշարունակվի զարգանալ ամենաբարձր մակարդակով տարբեր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի շրջանակում:

«Սա իմ առաջին այցն է Երեւան որպես նախարար, տարիներ առաջ էր կայացել արտգործնախարարի այցը, եւ արդեն ժամանակն էր: Ուրախ եմ, որ  երկու երկրների նախագահները  հնարավորություն ունեցան հանդիպել եւ քննարկումներ ունենալ նախորդ ամիս  Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:  Իսկապես ներուժ կա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես տնտեսական ոլորտում: Մեր քննարկումների հաջորդ մասում ես կներկայացնեմ, թե ինչ լեհական ընկերություններ են շահագրգռվածություն հայտնել համագործակցելու հայկական ընկերությունների հետ»,-ասաց նա:

Արտգործնախարարի խոսքով՝ քննարկումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով:

«Ես այստեղ եմ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ: Մենք քննարկեցինք նաեւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում են Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը պատրաստվում ենք անցկացնել արդեն հաջորդ ամիսՄեր առաջարկով այն կկայանա Բրյուսելում, որպեսզի կարողանանք կենտրոնացնել եվրոպական բոլոր երկրների ուշադրությունը: Նախարարի հետ քննարկել ենք նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրերի բարելավման հարցը, որը բխում է երկու երկրների շահերից»,-ընդգծեց Վիտոլդ Վաշչիկովսկին:

Նա հավելեց, որ պատրաստվում են նաեւ առաջիկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին:

«Այս շրջանակում լիարժեք աշխատանք է իրականացվում ՆԱՏՕ-ի կողմից, այն մշտադիտարկում է մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես նաեւ այստեղ եմ, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների  մտահոգությունները՝ կապված Կովկասում անվտանգության խնդիրների հետ»,-եզրափակեց Լեհաստանի արտգործնախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]