Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը

Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ 
եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքը հոկտեմբերի 20-ինանցկացրել են Հայաստանի,Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի համակարգման ուղղությամբ առաջին եռակողմ հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և ԿիպրոսիՀանրապետության նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի միջևԵրևանում՝ 2017թ. հունիսի 19-ին ստորագրված Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագրի հիման վրա:

Հանդիպումը հաստատել է պաշտոնական երկխոսություն և նշանավորել հայ, կիպրացի և հույն ժողովուրդների միջև պատմական բարեկամական հարաբերությունները և, համատեղ ծրագրերի միջոցով,միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, նրանց միջև մշակութային, կրոնական և տնտեսական ամուր կապերը որպես երեք երկրների՝ իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության և նրանց միջև փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտություն: Երեք երկրները համաձայնվել են նպաստել ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների,լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև համատեղ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը, որոնք նպատակ ունեն նպաստելու նրանց ընդհանուր արժեքներին և սփյուռքի հետ կապված հարցերին:

 Երեք կողմերը համաձայնվել են նաև արտերկրում իրենց կազմակերպված սփյուռքների միջև համագործակցության առավել սերտացմանը խրախուսելու մասին՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Որոշվելէ հաջորդ տարվա գարնանը Ֆրանսիայում հրավիրել երեք սփյուռքների երիտասարդների եռակողմ հանդիպում, որպեսզի այս կարևորագույն փոխգործակցությունը վերածվի կոնկրետ գործողությունների և իր նպաստը բերի սփյուռքի հարցերի վերաբերյալ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]