Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոբչակը խոստովանել Է, որ քաղաքական ծրագիր չունի

Սոբչակը խոստովանել Է, որ քաղաքական ծրագիր չունի
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողուհի Քսենյա Սոբչակը, որը հոկտեմբերի 18-ին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, խոստովանել Է, որ ինքը քաղաքական ծրագիր չունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

The Guardian բրիտանական թերթին տված հարցազրույցում նա նաեւ ասել Է, որ ինքը հաղթելու փոքր շանսեր ունի: «Ես չունեմ քաղաքական կշիռ, ես չեմ վաստակել քաղաքական ինչ-որ ծրագիր գործարկելու կամ որպես թեկնածու հանդես գալու իրավունքը»,-նշել Է Սոբչակը:

Նրա կարծիքով՝ իր օգտին քվեարկելու հնարավորությունը կարող Է հետաքրքրական լինել նրանց համար, ովքեր դժգոհ են քաղաքական կարգից ներկայիս նախագահի օրոք:

Ավելի վաղ Սոբչակն ասել Է, թե իր թեկնածությունը կպաշտպանեն այն ռուսաստանցիները, որոնք քվեաթերթիկում «բոլորի դեմ» քվեարկելու հնարավորության առկայության դեպքում կընտրեին հենց այդ սյունակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]