Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանական գրադարանում «տեղավորվել են» Հարրի Փոթերն ու մանդրագորները

Բրիտանական գրադարանում «տեղավորվել են» Հարրի Փոթերն ու մանդրագորները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 20-ին Բրիտանական գրադարանում բացված «Հարրի Փոթեր. մոգության պատմություն» ցուցահանդեսում ներկայացված են կախարդների ցախավելներ, մոգական բյուրեղներ, հմայաթուրմերի պատրաստման միջնադարյան բաղադրատոմսեր եւ նույնիսկ «փիլիսոփայական քարը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցահանդեսը նվիրված Է կախարդ տղայի մասին առաջին գրքի՝ «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» երկի թողարկման 20-ամյակին:

«Ցուցահանդեսի կազմակերպման գործում ամենադժվարը ցուցանմուշների ընտրությունն Էր: Մոգությունն ու կախարդությունը բոլոր դարերում դյութել են մարդկանց: Մեր առանձին ցուցանմուշներ 3 հազար տարեկան են, մենք իրերը հավաքել ենք Հնդկաստանից, Չինաստանից, Լատինական Ամերիկայից»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը՝ Ալեքս Լոքը:

«Հարրի Փոթեր. մոգության պատմություն» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ 2018 թվականի փետրվարի 28-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]