Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան

Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. 
Աշոտ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով այս հարցում կառավարության դիրքորոշմանը` նախարարն ընդգծեց, որ այն հստակ է. «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ: Այն կաշխատի այնքան, որքան կունենա ռեսուրս և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար: Դրանից հետո այն կապագործարկվի և փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ: Սա ակնհայտ է, սա կառավարության դիրքորոշումն է, որովհետև ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է»,- մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար խնդրահարույց չէ: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցի` հավելելով, որ բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատ հզորությամբ ու ինչ տեխնոլոգիայով այն կկառուցվի: «Երկու հարցի պատասխանն էլ մենք կտանք առաջիկա երկու տարիների ընթացքում: Առաջիկա երկու տարիներին մենք կունենանք գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների կողմից հաստատված գնահատականը, թե ևս որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը: Երկու տարվա ընթացքում մենք կունենանք նաև փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով մենք կարող ենք կառուցել ատոմակայանը»,- նշեց Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]