Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հարաբերությունները չպետք Է հիշեցնեն Ռոմեոյին եւ Ջուլիետին. Չիժով

ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հարաբերությունները չպետք Է հիշեցնեն Ռոմեոյին եւ Ջուլիետին. Չիժով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները չպետք Է հիշեցնեն Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին վշտալի պատմությունը, երկու կազմակերպություններն ի զորու են գտնել մերձեցման եւ երկխոսության ուղին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այս կարծիքը հայտնել Է ԵՄ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ընթանում Է ներմուծման եւ արտահանման ծավալների վերականգնում, որը կտրուկ նվազել Էր 2014-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում՝ կապված Էներգակիրների գների նվազման եւ հայտնի սահմանափակումների հետ:

«Այս պայմաններում ԵՄ-ի վերազգային մարմինների առջեւ ծառանում Է ընտրություն. նրանք կարող են սպասողական դիրք բռնել՝ հայտարարելով ինչ-ինչ նախապայմանների եւ գործընկերոջը ներկայացվող պահանջների մասին: Կարող են եւ ընդհանրապես փորձել կասեցնել ինտեգրացիոն գործընթացները տարածաշրջանում՝ դրանով իսկ նոր տարանջատիչ գծեր ստեղծելով Եվրոպայում»,-ասել Է Չիժովը՝ Վերոնայում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական համաժողովում:

«Բայց կա նաեւ այլ ուղի, որից կարող են շահել բոլորը: Խոսքն այն մասին Է, որ Եվրամիությունն սկսի ակտիվորեն օժանդակել եվրոպական աշխարհամասի երկու մասերում ինտեգրացիոն նախագծերի տնտեսական փոխլրացումը մեծացնելու համար պայմանների ստեղծմանը»,-պարզաբանել Է ԵՄ-ին առընթեր ԵՄ-ի ներկայացուցիչը: «Կցանկանայի հույս հայտնել, որ դեռեւս ԵՄ-ական դրամատուրգի անմահ խոսքերը՝ «Աշխարհում չկա ավելի տխուր պատմություն, քան Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին պատմությունը», չի վերաբերում մայրցամաքի երկու խոշորագույն ինտեգրացիոն միավորումների հարաբերություններին: Մենք ի վիճակի ենք եզրակացություններ անել ոչ վաղ անցյալի դրամատիկ իրադարձություններից եւ մերձեցման ու երկխոսության ուղի գտնել»,-եզրափակել Է Չիժովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]