Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանն անհնարին Է համարում միջուկային գործարքի վերանայումը

Իրանն անհնարին Է համարում միջուկային գործարքի վերանայումը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն իր միջուկային օբյեկտների լրացուցիչ ստուգումների հնարավորություն չի տեսնում, ինչպես եւ հարկավոր չի համարում փոփոխություններ կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին:

«Համատեղ ծրագիրը, ինչպես եւ դրան կից արձանագրությունները բավականաչափ պարզ են օբյեկտների ստուգման ու մոնիթորինգի հարցում, բոլոր միջոցառումները համաձայնեցված են, եւ մենք որեւԷ փոփոխություն կատարելու կամ գործարքը վերանայելու հնարավորություն չենք տեսնում: Գործարքը վերջնական Է»,- ասել Է Արաքչին:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ աշխատելու Է 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրի «լուրջ թերությունների» վրա: Թրամփը հրաժարվել Է պաշտոնապես Կոնգրեսին հաստատել, որ Իրանը կատարում Է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, բայց ընդսմին չի սկսել միջազգային մակարդակով վիճարկել Իրանի կողմից այդ պայմանավորվածությունների կատարումը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]