Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի բնակչության 98 տոկոսը կկարողանա օգտվել 4G /4G+ ծառայություններից

Հայաստանի բնակչության 98 տոկոսը կկարողանա օգտվել 4G /4G+ ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը տեղեկացրեց, որ 2016-ի տվյալները համադրելով 2017-ի տվյալների հետ՝ Հայաստանը բարելավել է իր դիրքը ավելի քան 50 հորիզոնականով, ինչը Ucom 4G+/LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունքն է:

«Այս մրցանակը մեր վերջին մեկ տարվա աշխատանքն է, երբ անցյալ տարի սեպտեմբերին սկսեցինք 4G+ ծառայությունները մատուցել Հայաստանում՝ սկսելով Երևանից, և այսօր արդեն ամբողջ Հայաստանի տարածքում ենք հասանելի: Ամենակարևորն ու ուրախալին այն է, որ դա ոչ միայն Ucom ընկերության ձեռքբերումն է, այլ Հայաստանի դիրքերն են բարելավվել»,-ասաց Հայկ Եսայանը: Նա շեշտեց, որ այս արագությունները չեն կարող իջնել, քանի որ իրենք անդադար կատարում են ցանցի վերազինման աշխատանքներ, ամեն օր նոր բազային կայաններ են ավելանում Հայաստանի տարբեր տարածքներում: Ըստ պաշտոնական արդյունքի՝ Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է մրցակիցների ցուցանիշները:

Հայկ Եսայանի խոսքով՝ բնակչության գրեթե 80 տոկոսը կարող է 4G, 4G+ ծառայությունից օգտվել ու մինչև ապրիլ 88 տոկոս բնակավայրերն ամբողջությամբ պատված կլինեն այդ ցանցով ու բնակչության 98 տոկոսը այդ պարագայում կունենա նշյալ ծառայությունները:

«4G+-ի արագություններն այնպիսին են, որ մենք այսօր մինչև 250 մեգաբիթ արագություն ենք ապահովում, դա բավականին բարձր է: Ամենակարևորն այն է, որ աշխատող ցանցում միջին արագությունը 30 մեգաբիթից ավելի է: Մաքսիմալ HD որակով ֆիլմ դիտելու համար 2 մեգաբիթ արագություն է անհրաժեշտ, շատ բարձր HD-ն՝ 9-10 մեգաբիթ, այսինքն` մենք գրեթե 10 անգամ ավելի ինտերնետ ենք տալիս»,-նշեց Հայկ Եսայանը:

Ookla ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության: Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]