Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կհնչեն նրա նոր ստեղծագործությունները

Ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կհնչեն նրա նոր 
ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, ջազ-դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ: Կներկայացվեն կոմպոզիտորի նոր գործերը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը: Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

Երեկոյին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:

Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին է շնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]