Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը հաղորդում է ստացել շմոլ գազից երեք անձի թունավորվելու մասին

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը հաղորդում է ստացել շմոլ գազից երեք անձի 
թունավորվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինը հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ին նյութեր է ստացել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1938 թ. ծնված Սեդա Մ.-ին և 1936 թ. ծնված Արտաշ Մ.-ին:
Ժամը 00.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1997 թ. ծնված Սուսաննա Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հոկտեմբերի 17-ին, ժամը 23.00-ին, գտնվելով տանը, թունավորվել են շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]