1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով

Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ 
Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ժողովուրդը իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերը և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եթե տարբեր երկրներում տարբեր հանրաքվեներ հակասում են տվյալ երկրում գործող սահմանադրություններին, ապա Արցախի հանրաքվեն, Արցախի անկախության հռչակագիրը ոչ միայն չեն հակասել ԽՍՀՄ Սահմանադրությանը, այլ ամբողջությամբ համապատասխանել են այդ Սահմանադրությանը: Եվ ինչպես  Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան Էստոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և մյուս երկրներն են օրենքով սահմանված կարգով և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան անկախացել Խորհրդային Միությունից, այդպես էլ մինչև Խորհրդային Միության փլուզումը Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման առանցքը հենց սա պետք է լինի:

Նա ընդգծեց, որ առանց Արցախի Հանրապետության ամբողջական մասնակցության հակամարտության կարգավորման բանակցություններում դժվար ՝է որևէ լուրջ առաջընթաց ակնկալել: «Առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների որևէ մեկը իրավասու չէ որոշել Արցախի ճակատագիրը»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին, թե «ՀՀ Նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ժնևյան բանակցություններից հետո խախտել է բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չհրապարակելու վերաբերյալ պայմանավորվածությունը: Շարմազանովն ընդգծեց, որ միայն կարող է անհեթեթ և իրականության հետ կապ չունեցող որակել այդ հայտարարությունները: «Պարոն Նախագահը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է այն, ինչ մենք ասել ենք և Ժնևից առաջ, և դրանից հետո, 10 տարի առաջ և դա ասելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն չի ճանաչվի: Այդ հայտարարությունը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, նորություն չէ, և շատ լավ է, որ պարոն Նախագահը դա ևս մեկ անգամ փաստել է: Սակայն դա ժնևյան բանակցությունների մանրամասների հետ որևէ կապ չունի: Ես կարող եմ եզրակացնել, որ ադրբեջանական կողմն ասելիք չի ունեցել, և նման անհեթեթ հայտարարություններ են արել: Իմ կարծիքով նրանք որոշակի ընկալման խնդիր ունեն, որովհետև, եթե չունենային այդ խնդիրը, դժվար թե նման հայտարարություն անեին»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է մի քանի քայլ՝ Ադրբեջանը ոչ թե պետք է կրակի, այլ կառուցողական լինի, պետք է իրականացնի ժնևյան պայմանավորվածությունները և ոչ թե խախտի հրադադարը, իսկ եթե կողմերը և համանախագահները ցանկանում են, որպեսզի խնդիրն արագ լուծվի, ապա պետք է գիտակցել, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության բանակցություններում առաջընթաց չի կարող լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]