Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերականգնվում է Սոթքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու տանիքը

Վերականգնվում է Սոթքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու տանիքը

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական նշանավոր կառույց հանդիսացող Սոթք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, եկեղեցու տանիքի վերականգնման համար տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 7,5 միլիոն դրամ, իսկ հատակի հիմնանորոգման համար՝ 4,5 միլիոն դրամ:

«Եկեղեցու տանիքի մի մասը բազալտե սալիկների ծածկով վերականգնվել է ԽՍՀՄ տարիներին, որը, սակայն, անավարտ է մնացել: Եկեղեցու բաց մնացած հատվածը առանձին բարերարների կողմից ծածկվել է թիթեղով, որն ընդամենը նպաստել է, որ շինությունը հնարավորինս պահպանվի հետագա քայքայումից: Սակայն դրանով խաթարվում էր եկեղեցու պատմաճարտարապետական տեսքը, որի վերականգնման համար կարողացել ենք գտնել համապատասխան միջոցներ: Այս պահին ընթանում են նաեւ հատակի հիմնանորոգման աշխատանքները: Սուրբ Աստվածածնի հիմնանորոգման երրորդ փուլն ընդգրկելու է եկեղեցու բակի բարեկարգումը եւ ցանկապատումը, որի աշխատանքները ծրագրել ենք իրականացնել 2018 թվի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Վերականգնման աշխատանքներն իրականացնող «Ալմասկա» ՍՊԸ տնօրեն Գոռ Ավետիսյանի ներկայացմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը բազալտե սալիկներով պետք է ծածկվի 200 քառակուսի մետր մակերես զբաղեցնող տարածքով:«Բազալտե սալիկներն ունեն 7 սանտիմետր հաստություն: Հիմնականում պահպանվելու է ծածկի պատմաճարտարապետական տեսքը:

Կձգտենք աշխատանքներն ավարտել առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում: Մեր շինարարները պատմաճարտարապետական կառույցների վերականգնման նկատելի փորձ ունեն»,-հավաստեց Գոռ Ավետիսյանը:Ըստ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության գրասենյակի կողմից ներկայացված տվյալների՝ Սոթքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, վերականգնվել 1276 թվին, նորոգվել 17-րդ դարում եւ մասամբ վերականգնվել 1991 թվականին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]