1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւան քաղաքում կառուցվում է Պրահա-Վինոր անունը կրող այգին

Սեւան քաղաքում կառուցվում է Պրահա-Վինոր անունը կրող այգին

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Սեւան քաղաքը կունենա հանգստի եւ ժամանցի հաճելի եւ գրավիչ անկյուն, որը կրելու է Պրահա-Վինոր անունը՝ ի նշան Սեւան եւ Պրահա քաղաքների միջեւ հաստատված բարեկամության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, կառուցվող զբոսայգին Սեւան-Պրահա-Վինոր համագործակցության շրջանակներում իրականացվող առաջին նախաձեռնությունն է:

«Սեւանցի, Չեխիայում գործարարությամբ զբաղվող, «Ատլանտիս Դեվոլոպմենթ» ընկերության նախագահ Արամ Մարությանի եւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ գաղափարը դարձնել կոնկրետ ծրագիր: Սեւանի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում օգոստոս ամսից մեկնարկած շինարարական աշխատանքները մտել են նոր փուլ: Երբեմնի անկանոն բանջարանոցների վերածված տարածքն օրեցօր ստանում է նոր ձեւ ու բովանդակություն. տարածքի հարթեցմանը, բարեկարգմանը, աստիճանների կառուցմանը հաջորդել են նոր աշխատանքներ:Արդեն գծագրվում են ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են լուսատուներ, անցկացվել է լուսավորություն: Նախատեսված աշխատանքների ցանկում են կանաչապատումն ու ծառատնկումը, մուտքի ձեւավորումը եւ համապատասխան գույքով կահավորումը:

Զբոսայգին հավակնում է դառնալ սիրելի եւ սպասված ոչ միայն սեւանցիների, այլ նաեւ՝ քաղաքի հյուրերի եւ զբոսաշրջիկների համար: Սա նաեւ քաղաքի դիմագիծն ամբողջացնող եւս մեկ համայնքապահպան ձեռնարկ է, որը ապակենտրոնացված համագործակցության տեսանելի արդյունքներից է: Պրահա-Վինոր զբոսայգու հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով` երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-հավաստեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]