Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն երեք անձի մեղադրանք է առաջադրել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեն երեք անձի մեղադրանք է առաջադրել լրագրողի 
մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մարզի տարածքում «armday.am»  լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 7-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողը մեկնել է Վայոց Ձոր մարզի Շատին գյուղ՝  ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հարցազրույցի համար։ Լրագրողը տնօրենի հետ հանդիպել է ՊՈԱԿ-ի մասնաշենքում, իսկ հարցազրույցին ներկա է գտնվել նաև տնօրենի քույրը, ով աշխատում է նույն ՊՈԱԿ-ում՝ որպես ընտանեկան բժիշկ։  Մասնաշենքում է գտնվել նաև վերջինիս ամուսինը՝ Քարագլուխ համայնքի ղեկավարը։ 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ի սկզբանե համաձայնել և պատասխանել է լրագրողի հարցերին, որը ձայնագրառվել է։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը ՊՈԱԿ-ի տնօրենին հարցեր է ուղղել նաև որոշակի գումարի դիմաց բժշկական տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է տնօրենին: Քննության տվյալներով՝ վերջինս քրոջ հետ միասին պահանջել է ջնջել հարցազրույցի տեսաձայնագրությունը և կանչել մոտակայքում գտնվող համայնքի ղեկավարին, որպեսզի թույլ չտան լրագրողին հեռանալ՝ նախքան հարցազրույցի ձայնագրությունը ջնջելու մասին իրենց պահանջը կատարելը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին և Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]