Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյոք կինը կարող է դառնալ ՌԴ նախագահ

Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյոք կինը կարող է դառնալ ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ երկրի հաջորդ նախագահը կարող է կին լինել: «Մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է»,- «Վալդայ» ֆորումի ընթացքում ասել է Պուտինը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք կարող է ՌԴ հաջորդ նախագահ դառնալ կին, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանում նախագահական հաջորդ ընտրությունները կայանալու են 2018 թվականին: Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրը, տեղեկացրել էր, որ ՌԴ հաջորդ նախագահը կարող է լինել կին: ԶԼՄ-ները ենթադրել են, որ խոսքը կարող է վերաբերել Քսենիա Սոբչակին: Հեռուստամեկնաբանը հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]