1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը WWF-Հայաստանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը WWF-Հայաստանի հետ 
համագործակցության հուշագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Արծվիկ Միանասյանը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) վարչական շենք։ Նախարարը շրջայց է կատարել աշխատասենյակներում, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները` տնօրեն Կարեն Մանվելյանի գլխավորությամբ:

Կառույցի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը կարևորել է նորաստեղծ Տեսչական մարմնի գործունեությունը, նշել, որ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները, որոնց նախարարները ռոտացիոն կարգով կգլխավորեն Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, կանեն հնարավորը կառույցի կայացման և հզորացման համար: Նախարարը շնորհակալություն է  հայտնել WWF-Հայաստան կազմակերպությանը օժանդակության և օգնության նախաձեռնության համար, ինչը օրինակելի կարող է դառնալ այլ կազմակերպությունների համար՝ կառույցի կայացման գործում: ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի  ղեկավար Եղիշ Տերտերյանը նույնպես շնորհակալություն է հայտնել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մտահոգություն ցուցաբերելու և համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանությունը ոչ միայն օրենքով սահմանված պարտականություն է, այլև արժանապատվության և պատվի  հարց:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նշել է , որ փոխգործակցության մեկնարկը տրված է և  ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, WWF-Հայաստանի կողմից  Տեսչական մարմնին է հանձնել սարքավորումներ՝ կվադրոկոպտերներ (դրոն), հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, ինչպես նաև համակարգիչներ և այլ պարագաներ։

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի դեմս ղեկավար Եղիշ Տերտերյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում WWF-Հայաստանը պարտավորվել է աջակցել Տեսչական մարմնին՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ, կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կավելացնեն Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունները և  հմտությունները, ինչպես նաև աջակցել կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանությանն ուղղված Տեսչական մարմնի կողմից իրականացվող միջոցառումներին։

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր հերթին պարտավորվել է վերոհիշյալ  տեսակների ապրելավայրեր պարբերաբար շրջայցեր իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումների մասին համապատասխան տեղեկատվությունը  տրամադրել WWF-Հայաստանին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]