Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպան պաշտպանում Է իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը. Մերկել

Եվրոպան պաշտպանում Է իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը. Մերկել
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հանձնառու Է այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի գագաթնաժողովին:

«Իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի թեման մեծ դեր Է խաղալու: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ հանձնառու ենք կատարելու այդ համաձայնագիրը»,-ասել Է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]