Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մերկելը ԵՄ-ի Խորհրդին կոչ Է արել կրճատել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը

Մերկելը ԵՄ-ի Խորհրդին կոչ Է արել կրճատել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության գագաթնաժողովին, հայտարարել Է, որ ԵՄ-ի Խորհուրդը պետք Է միահամուռ որոշում ընդունի Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը կրճատելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հանդես եմ գալու ԵՄ-ին անդամակցելիս Թուրքիային տրամադրվող աջակցությունը կրճատելու օգտին: ԵՄ-ի Խորհուրդը պետք Է այդ հարցում հանդես գա միասնաբար, ինձ համար դա գլխավոր պահանջն Է»,-ասել Է Մերկելը:

Նրա խոսքով. «ժողովրդավարության տեսանկյունից Թուրքիայում զարգացումները խիստ բացասական են»: Խոսքը վերաբերում Է ոչ միայն ԳՖՀ-ի բազմաթիվ քաղաքացիների ձերբակալություններին, այլեւ «ոչ ճիշտ ուղղությամբ իրավունքի գերակայության սկզբունքի» զարգացման ընդհանուր միտմանը, հավելել Է կանցլերը:

DPA գործակալության տվյալներով՝ Թուրքիային՝ որպես ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ վարող երկրի ֆինանսական աջակցությունը կազմում Է 4,45 մլրդ եվրո մինչեւ 2025 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]