Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ն ահաբեկչական սպառնալիքի աճ Է սպասում Աֆղանստանում. Խաչատուրով

ՀԱՊԿ-ն ահաբեկչական սպառնալիքի աճ Է սպասում Աֆղանստանում. Խաչատուրով
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հոկտեմբերի 19-ին հայտարարել Է, որ գարնանը կազմակերպությունն ահաբեկչական սպառնալիքի աճ Է սպասում Աֆղանստանում, որտեղ այժմ կուտակվել են շուրջ 7 հազար զինյալներ. այդ կապակցությամբ անցկացվելու Է անհրաժեշտ պատրաստություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Աֆղանստան հյուսիսում կուտակվում են «Թալիբան»-ի մեծաքանակ եւ լուրջ ուժեր, բացի այդ, այնտեղ արդեն հայտնվել Է ԴԱԻՇ-ը: Մենք Աֆղանստանի հյուսիսում մոտավորապես 7 հազար զինյալներ ենք հաշվել: Այդ ամենը շատ լուրջ Է»,-հայտնել Է Խաչատուրովը Բելգրադում ՀԱՊԿ-ի երիտասարդական համաժողովի բացման շրջանակներում:

Նրա խոսքով՝ այժմ Տաջիկստանում լեռները ձյունով են ծածկվել եւ «այդ ահաբեկիչներին դժվար Է այնտեղ ինչ-որ բան անել»:

«Բայց գարնան կողմը պետք Է պատրաստ լինել: Ուստի մենք այժմ վարժանքներ կանցկացնենք, որպեսզի ցույց տանք թշնամուն, որ մենք պատրաստ ենք դիմավորել ու պատժել նրանց, եթե նրանք փորձեն ներխուժել Տաջիկստանի Հանրապետության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությման մասնակցի տարածք»,- ընդգծել Է Խաչատուրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]