Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության 
արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքակազմի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 85 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 158 կգ` նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում` 185 կգ, որտեղ ևս արժանացել է փոքր արծաթե մեդալի: Երկամարտի 343 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նույն քաշային կարգում Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ` Կարեն Ավագյանը: Վերջինս պոկում վարժությունում 156 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 183 կգ: Երկամարտի 339 արդյունքով Ավագյանը 4-րդ է Եվրոպայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]