1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ակնաբույժ Թամարա Գևորգյանի հաջողությունը Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարում

Ակնաբույժ Թամարա Գևորգյանի հաջողությունը Զալցբուրգ քաղաքում անցկացված 
ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբույժ Թամարա Գևորգյանը ավստրիական Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարի ընթացքում արժանացել է երեք միջազգային հավաստագրի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, բժիշկը սեմինարի ընթացքում ներկայացրել է դեպքեր իր ակնաբուժական պրակտիկայից` կապված  երեխաների անհասության ռետինոպատիայի հետ: «Զալցբուրգում ես ներկայացրի 4 դեպք, որոնք սեմինարի ընթացքում ճանաչվեցին եզակի»,-նշեց Թամարա Գևորգյանը: 

Անդրադառնալով Հայաստանում ակնաբուժության ոլորտին, Թամարա Գեւորգյանն ասաց, որ այն բավականին զարգացած է: «Մենք այսօր ունենք ժամանակակից սարքավորումներ: Եվ ես կարծում եմ, որ բարձրորակ բուժման համար բոլորովին էլ պարտադիր չէ մեկնել արտասահման: Մեզ մոտ Հայաստանում կան և´  խելացի բժիշկներ, և´ որակյալ սարքավորումներ»,- ընդգծեց ակնաբույժը:

Սեմինարին մասնակցում էին ակնաբույժներ աշխարհի 37 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]