1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանացիները կծանոթանան հայկական մշակույթին եւ պատմությանը. Քյոլնում մեկնարկում են հայ մշակույթի օրերը    

Գերմանացիները կծանոթանան հայկական մշակույթին եւ պատմությանը. Քյոլնում մեկնարկում են հայ մշակույթի օրերը

 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն քաղաքում հոկտեմբերի 20-ին կմեկնարկեն հայ մշակույթի օրերը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանը:

«Մշակութային օրերը ներկայացնում են հայ մշակույթի բոլոր առավելությունները,  անցյալն ու պատմությունը: Այս բոլորը պետք է ներկայացնենք գերմանացիներին, այսինքն՝ գաղափարը՝ հայ մշակույթն ու հայոց պատմությունը ծանոթացնելն է նրանց, ովքեր ծանոթ չեն: Այն առաջին հերթին ուղղված է գերմանացիներին եւ հայ երիտասարդ սերնդին»,-ասաց նա:  

Ատենապետը ներկայացրեց, որ նման միջոցառումները կազմակերպելու միտքն առաջացել է դեռեւս 2001 թվականից եւ հիմնականում իրականացվում է 5 կամ 6 ծրագիր:

«Այս տարի, օրինակ, նախատեսված է 5 ծրագիր: Առաջինը բեմադրություն է հայ մշակույթի եւ պատմության մասին, երկրորդը Ռաֆաէլա Թովմասյանի գրքի շնորհանդեսն է: Գիրքը  Սփյուռքում, մասնավորապես՝ Գերմանիայում ծնված հայ երիտասարդների հոգեբանության, հայի ինքնության մասին է, թե ինչպես է այդ երիտասարդն ապրում ու գոյատեւում: Հաջորդ ծրագիրը նախատեսում է «Խոստումը» ֆիլմի դիտումը: Միջոցառումների շրջանակում համերգով ելույթ է ունենալու  «Neuberin» հայկական նվագախումբը, որը կատարելու է  Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հաջորդ ծրագիրը կրկին երաժշտական է, բայց արդի հայկական եւ եվրոպական: Ելույթներով հանդես են գալու Արեն Էմիրզյանն ու ընկերները»,-նշեց Սերովբե Օտապաշեանը եւ հավելեց, որ    մշակութային հանձնախումբը պատկանում է Քյոլնի առաջնորդարանին, ում  նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ, ինչպես նաեւ հայ համայնքների օժանդակությամբ էլ իրականացվում են նախատեսված ծրագրերը:

Միջոցառումներին ներգրավված են եւ հայեր, եւ գերմանացիներ: Ելույթ են ունենալու օրինակ՝ Անահիտ Թոփչյանը, Էդուարդ Թոփչյանը ու նվագախումբը, Արա Պետրոսյանը եւ այլն:

«Բոլոր ծրագրերը, կարելի է ասել, շատ հաջող են, սակայն գերմանացիներն ավելի հետաքրքրված են, քան հայերը: Ինչպես նախկինում, այսօր եւս կենտրոնացած ենք գերմանացիների, միեւնույն ժամանակ հայ նոր սերնդի հետաքրքրությունը արթնացնելու ուղղությամբ»,-եզրափակեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]