Շատին գյուղում բռնկված հրդեհը մարվել է
21:40, 18 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:20-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շատին գյուղի 9-րդ փակուղու տներից մեկին կից օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 15:27-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ) և ծխահարվել 150 հակ անասնակեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում