Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների պատվիրակություններն այցելել են 
Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հյուրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, որտեղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը գրառում են կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։

Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ նախագահները եղևնի են տնկել Հիշողության պուրակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]