Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սերժ Թանգյանը հայտարարում է «7 նոտա» երաժշտական մարտահրավեր-մրցույթ

Սերժ Թանգյանը հայտարարում է «7 նոտա» երաժշտական մարտահրավեր-մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը երաժշտական մրցույթ-մարտահրավեր է հայտարարել:

«Շատերն ինձ հարցնում են՝ որտեղի՞ց է գալիս երաժշտությունը, որտեղի՞ց են գալիս երգերը: Ես խորապես հավատում եմ, որ դրանք գալիս են կոլեկտիվ գիտակցությունից: Նրանք որևէ արվեստագետի մեջ չեն: Յուրաքանչյուր երգ սկսվում է գաղափարից կամ հնչյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է Թանգյանը Youtube-ում տեղադրված հոլովակում:

Մարտահրավերն, ըստ երաժշտի շատ պարզ է: «Դուք ունեք 7 նոտա, որոնցից պետք է սկսեք, ուստի ձեր ստեղծագործության առաջին 7 նոտան պետք է լինեն հենց այդ 7 նոտաները: Դուք կարող եք դրանով ջազ կամ ռոք երգ գրել, կամ սիմֆոնիա. ինչ տեսակ երաժշտություն, որ ցանկանաք: Այն չի կարող երեք րոպեից երկար լինել: Մնացածը դուք եք որոշում: Ես Սերժ Թանգյանն եմ և սա իմ մարտահրավերն է՝ ես տալիս եմ ձեզ 7 նոտա, իսկ դուք ինձ տալիս եք ձեր լավագույն ստեղծագործությունը»,- նշել է ռոք երաժիշտը:

«7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին կտրվի 5000 ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]