Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Քննչական կոմիտեն պարզել է Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2017թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի 1-ին պատի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վայրը, հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել շարժառիթի վերաբերյալ, որն ունի մասնավոր բնույթ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ