Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը վստահեցնում է` Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում առաջացող աղտոտիչները չեն լցվի շրջակա միջավայր

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը վստահեցնում է` Ամուլսարի հանքի շահագործման 
արդյունքում առաջացող աղտոտիչները չեն լցվի շրջակա միջավայր

ԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության  մի խումբ ներդրողների՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ։  «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի և Ամուլսարի հանքի շինարարության ընթացքի վերաբերյալ պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

-Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետն ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլի մի խումբ ներդրողների: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները հանդիպումից:   «Լիդիան»-ն ամենախոշոր ներդրողն է երկրում, ինչպիսի՞ն էին ներդրողների տպավորությունները Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր քննարկվեցին: 

-Մեր ինստիտուցիոնալ ներդրողներից շատերը նախկինում երբեք չեն այցելել Հայաստան, և կարևոր է, որ նրանք հանդիպեն տարբեր շահագրգիռ կողմերի հետ և վստահություն ձեռք բերեն, որ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է: Այցելուների խմբում կային տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներ և ֆինանսական վերլուծաբաններ, ովքեր քաջատեղյակ են շուկայի միտումներին: Նրանք ներկայացնում են կանադական, բրիտանական, ամերիկյան և եվրոպական բանկեր, ֆոնդեր և ինստիտուտներ: Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ, տնտեսական հեռանկարով, տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության կանխատեսումներով:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի կառավարությանը խմբին ընդունելու և Հայաստանի օտարերկրյա ներդրումների համար բաց լինելը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Սա կարևոր է, քանի որ այս ուղերձը գնում է միջազգային շուկաներ, և ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում: 

-Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի սեպտեմբերին, և դուք ծրագրում եք ոսկու արդյունահանումը սկսել 2018թ.-ին: Ի՞նչ փուլում է Ծրագիրը հիմա: 

-Ծրագիրը ակտիվ շինարարական փուլում է: Մենք սկսել են ենթակառուցվածքների շինարարությունը: Շինարարության մեջ արդեն իսկ ներդրել ենք խոստացված 370 մլն ԱՄՆ դոլարի կեսից ավելին: Հանքի տարածքում այժմ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում և տնտեսական աճը հարակից համայնքներում արդեն տեսանելի է: Այս պահին շինարարության վրա աշխատում է ավելի քան 1200 մարդ: Աշխատուժի ավելի քան 30% տեղական համայնքներից է: Վերջին ամիսներին Ամուլսարն ապահովել է ամսական ավելի քան հարյուր հազար դոլարի գնումներ շրջակա համայնքներում, որը մեծապես անդրադարձել է տարածաշրջանի տնտեսության վրա: Ակնկալում ենք, որ մյուս տարի այս ժամանակահատվածում ծրագիրը կսկսի գործել ողջ ծավալով: 

-Ինչպե՞ս եք ընդունում ակտիվիստների քննադատությունը: Ո՞րն է Ձեր պատասխանը:  

-Մեծ ըմբռնումով եմ ընդունում: Հայաստանը, ինչպես շատ հետխորհրդային երկրներ, հանքարդյունաբերության ոլորտում բացասական փորձառություն ունի:  Իրականում, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղից ինքս եմ, հանքարդյունաբերությունը 30 տարի առաջ և այսօր կատարելագործված տեխնոլոգիաների և բնապահպանական կառավարման տեսանկյունից բացարձակապես տարբեր են:  Հայաստանում ժամանակակից հանքարդյունաբերության շատ օրինակներ չեն եղել, և թերահավատություն ու վստահության պակասը ինչ-որ չափով հասկանալի է: Սակայն ժամանակակից հանքերն այսօր ունեն ժամանակակից հնարավորություններ ինժեներական  լուծումներով կանխելու շրջակա միջավայր անկառավարելի արտահոսքերը:  Աղտոտիչները չեն լցվում շրջակա միջավայր, դա կանխարգելվում է հանքում կառուցվող բազմաթիվ համակարգերի միջոցով: Ի դեպ, եթե գնաք Ամուլսարի շինարարական տեղամաս, կտեսնեք թե ինչպես են կառուցվում դրենաժային համակարգերը, ինչպես են պաշտպանիչ շերտերը դրվում ենթակառուցվածքների տակ: Այս բոլորը ժամանակակից միջոցներ ու լուծումներ են, որոնք ներդրվում են Ամուլսարում: Ես ինքս աշխատել եմ ԱՄՆ-ից մինչև Հարավային Ամերիկա տասնյակ հանքերում, որտեղ այս մեթոդները արդյունավետ կիրառվում են: Այս նույն մեթոդները մենք կիրառում ենք Հայաստանում: Այդուհանդերձ, ես իսկապես հասկանում եմ մտահոգությունները: Մենք ուրախ կլինենք շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք մենք կառուցում հանքը, հյուրընկալել տեղամասում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]