Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվել են Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորությունները

Քննարկվել են Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի 
մասնակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ՍԱՀ Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Ահմադ Սամիր Խալիլի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարները: Նախարար Խալիլը նշել է, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական արտադրության ապրանքներն իր շուկայում՝ ընդգծելով, որ ներկայումս առկա են բոլոր նախապայմանները հայ-սիրիական առևտրական համագործակցությունը վերսկսելու համար:

Իր հերթին դեսպանը նշել է, որ երկու պետությունների ավանդական պատմական առնչությունները և քսանհինգամյա դիվանագիտական հարաբերություններն ու առևտրատնտեսական գործակցության ավանդույթները մեծ ներուժ են հաղորդելու համագործակցության երբեմնի աշխուժությունը վերականգնելու համար:

Նախարար Խալիլը և դեսպան Փոլադյանն անդրադարձել են Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորություններին գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]