Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի հարուստ բնաշխարհն առանձին ցուցասրահով կներկայացվի «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» ցուցահանդեսում

Հայաստանի հարուստ բնաշխարհն առանձին ցուցասրահով կներկայացվի «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է «Ինտերնացիոնալ արտ» ընկերության ներկայացուցիչ Մարիկա Փարսադանելլիին, ով Հայաստան է ժամանել «Ես Հայաստանն եմ- մեծ մշակույթ» նախագծի շրջանակներումՄշակույթի և արվեստի ոլորտում միջազգային ծրագրերի մասնագետը տեղեկացրել է, որ  համաշխարհային խոշոր SILA SVETA /Լոս Անջելես/ կազմակերպության հետ կազմակերպվում է մուլտիմեդիա ձևաչափով ցուցահանդես` նվիրված Հայաստանին և հայ ժողովրդի մեծերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում նախատեսված է նաև Հայաստանի շրջակա միջավայրին նվիրված ցուցասրահ և հյուրը խնդրել է աջակցել վերջինիս ձևավորման և համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցում:

Փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ողջունել է ծրագրի գաղափարը և շեշտել, որ Հայաստանի մասին ամբողջական պատկերացում ձևավորելու համար հարուստ բնաշխարհի ներկայացումն անհրաժեշտություն էՆախարարի տեղակալը  գերատեսչության անունից պատրաստակամություն է հայտնել տեխնիկական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել բնապահպանական սրահի ձևավորման հարցում` առավել ևս, որ ցուցահանդեսը կազմակերպվելու է հայկական սփյուռքի մեծ գաղթօջախներ ունեցող բոլոր երկրներում, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ մեծածավալ իրազեկում իրականացնել, որն էլ իր հերթին կխթանի էկոզբոսաշրջությունը մեր երկրում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա աշխատանքները կազմակերպել հստակ  տեխնիկական առաջարկների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]