Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորությունը

 Ֆրանկ Էնգելը մտահոգիչ է համարում Եվրոպայում Ադրբեջանի  կոռուպցիոն 
արմատների խորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացահայտումները,  դրան հաջորդող իրադարձություններն ընդգծում են, թե որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

«Դա այն է, ինչ շարունակում ենք անել ես եւ իմ գործընկերները»,-նշել է ԵԽ պատգամավորը եւ հավելել, որ թեպետ նախորդ նմանատիպ հանդիպման ժամանակ խոստացել էր հաջորդ հանդիպմանը խոսել հայերենով, սակայն դեռեւս դա անել չի կարող:

Նա վստահություն է հայտնել, որ ապագայում անպայման հնարավորություն կունենա  արդեն Եվրախորհրդարանում ողջունել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ով նույնպես ներկա է եղել համագումարի բացման արարողությանը:

«Հուսով եմ՝ Եվրախորհրդարանը,  որը եվրոպական ժողովրդավարության տունն է,  կլինի տուն նաեւ այնպիսի երկրների համար, որոնք անդամ չեն»,-ընդգծել է Ֆրանկ Էնգելը:

Նա  շաբաթվա ամենատխուր իրադարձություն է որակել  Մալթայում օֆշորային սկանդալների գործով զբաղվող լրագրողի սպանությունը եւ շեշտել, որ եթե այսպիսի խաղաղ երկրում է կատարվում նման դեպք, ապա դա առիթ է տալիս մտածելու իրավիճակի ողջ լրջության մասին:

«Ինչպես պարզվեց, նա մի լրագրող էր, ով զբաղված էր կոռուպցիոն սկանդալին իր երկրի գլխավոր դեմքերի մասնակցության բացահայտմամբ, նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի բացահայտման գործով: Սա  տեղիք է տալիս մտորելու,  թե որքան խորն է Ադրբեջանի կոռուպցիայի արմատները Եվրոպայում, ինչպիսի ազդեցություն այն ունի, եւ թե ինչքան ագրեսիվ ու տարանջատող կարող է լինել այդ ազդեցությունը Եվրոպայում»,-եզրափակել է նա: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]