1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի քաղաքացիների կեսի կարծիքով՝ ԶԼՄ-ները ստեր են գրում Թրամփի մասին

ԱՄՆ-ի քաղաքացիների կեսի կարծիքով՝ ԶԼՄ-ները ստեր են գրում Թրամփի մասին
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների գրեթե կեսն (46 տոկոսը) այն կարծիքին Է, որ հանգուցային ԶԼՄ-ները հորինված պատմություններ են հրապարակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի մասին: Այդ մասին վկայում Է Politico հրատարակության եւ Morning Consult ընկերության կողմից անցկացված հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 37 տոկոսը համաձայն չԷ այն պնդումներին, թե Սպիտակ տան վերաբերյալ մամուլում եւ հեռուստատեսությամբ տրվող նյութերը հիմնված են մտացածին տեղեկատվության վրա:

Ընդ որում՝ հարցվածների ավելի քան կեսը վստահ Է, որ նախագահը չպետք Է ունենա այն ԶԼՄ-ների թույլատրագիրը հետ կանչելու լիազորություններ, որոնք սուտ տեղեկատվություն են հրապարակում նրա մասին:

Հարցումն ԱՄՆ-ի գրեթե 2 հազար քաղաքացիների շրջանում անցկացվել Է հոկտեմբերի 12-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակաշրջանում: Արդյունքների վիճակագրական անճշտությունը կազմում Է երկու տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]