Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս

Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր շարունակական զորակցությունն է հայտնում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա -ն:
«Մենք այստեղ հավաքվել ենք ևս մեկ անգամ որպես նույն ընտանիքի պատկանող անձինք: Պայմանների բերումով տարբեր տեղերում ենք ապրում, հարցերին տարբեր հայեցակետերով մոտենում, սակայն մեր կյանքի ճամփին մեկ նպատակ կա, որովհետև մեր հայրենիքը նույնն է, մեր պահանջատիրությունը նույնն է: Տարբեր մոտեցումներով և շեշտադրումներով խոսում ենք և պետք է խոսենք՝ մեր առջև ունենալով մեկ սրբազան նպատակ, որն ինձ համար ազգային պահանջատիրությունն է: Այն եկեղեցու և հատկապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համար սովորական երևույթ չէ, սովորական դատ չէ, այն գոյության իրականություն է դարձել: Այսօր առավել, քան երբևէ անկախ Հայաստանն ինքն է  իրավատերը, պահանջատերը մեր ժողովրդի արդար իրավունքների, և  հարյուրամյակի հռչակագիրը, որը Հայաստանի նախագահը կարդաց Ծիծեռնակաբերդում,  համայն աշխարհի դիմաց, եկավ փաստելու, որ  Հայաստանն ինքն իրավատեր է»,-ասաց Վեհափառը:  

Նրա խոսքով՝ ազգային պահանջատիրության հիմքը նաև Արցախի ժողովրդի ինքնիշխանության, անկախության իրավունքի պաշտպանությունն ու ամրապնդումն է:

«Հայաստանը,  Արցախը, Հայ դատի գրասենյակները,  մենք բոլորս զանազան կերպով  աշխատանք ենք տանում և պետք է տանենք: Ես նկատում եմ Հայաստանի և Սփյուռքի ամբողջական զորակցությունը Արցախի նկատմամբ: Մեր ժողովրդի իրավունքն է Արցախի անկախությունը, ամենից առաջ դա մեր ժողովրդի պատմական իրավունքն է, քանի որ մեր ժողովուրդն այնտեղ է, Արցախում: Մեր ժողովուրդն իր պատմական հողի վրա է»,-ասաց Արամ Ա Վեհափառը՝  ընդգծելով, թե կարևոր է նաև հարցի իրավական կողմը, քանի որ  ժողովրդի արդար իրավունքն է իր հողի վրա կազմակերպել իր անկախությունն ու  ինքնիշխանությունը:

«Եվ այս գիտակցությամբ մենք զորավիգ կանգնած ենք Արցախի անկախ պետությանը»,-ասաց նա:  

Վեհափառնն ընդգծեց, որ անհրաժեշտ է ազգային պահանջատիրությունը տարածել ամենուր և միասնական պայքար մղել ու այդ առումով նա առաջարկում է, բացի Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից, Հայ դատի գրասենյակներ ունենալ աշխարհի այլ հատվածներում:

«Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան կարևոր են, սակայն կարծում եմ՝ նաև կարևոր է իսլամական աշխարհը, քանի որ այնտեղ մենք չունենք այնպիսի ներկայացվածություն, որքան պետք է լինի»,- շեշտեց Վեհափառը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]