Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն արտահանելի տնտեսության մեկամյա նպատակադրումն իրագործված է համարում

Սուրեն Կարայանն արտահանելի տնտեսության մեկամյա նպատակադրումն իրագործված է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տնտեսական զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց նախարարը՝ հենվելով ընթացիկ տարվա ութ ամիսների տնտեսական ցուցանիշների վրա: «Մեկ տարի առաջ հայտարարած տեսլականը ևս իրականացվել է և արդարացված է: Մեր հիմնական նպատակադրումն էր, որ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ: Առաջին ութ ամիսներին արձանագրված արդյունքներով՝ մենք տեսնում ենք դա»,-ասաց նախարարը:

Մասնավորապես, նա նկատեց, որ ապրանքների արտահանման աճը 2017-ի ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 21.7 տոկոս, ապրանքերի ու ծառայությունների արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 20 տոկոսը: «Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37-38 տոկոսի: Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի»,-ավելացրեց Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության 5.5 տոկոսանոց ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճով: «Հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով, որն էլ հիմնական շարժիչ ուժն է եղել տնտեսական ակտիվության աճի համար: Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալների 16.4-տոկոսանոց աճն էլ ապահովել է ընդհանուր ադյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճը»,-հավելեց նախարարը:

Խոսելով արտահանման խրախուսմանն ուղղված աշխատանքների մասին՝ Սուրեն Կարայանը նշեց, որ քայլեր են ձեռնարկել ԵԱՏՄ երկրներում հայկական արտադրանքի լայն ներկայացվածության համար: «Աշխատանքներ ենք իրականացրել ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի մուտքի դյուրացման ուղղությամբ՝ փորձելով վերացնել առաջացող հնարավոր խոչընդոտները»,-ասաց նա: Նրա տեղեկացմամբ՝ ԵԱՏՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճել է 33.4 տոկոսով, ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]