1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը

«Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում  և հստակեցնել կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայր անարգել այցելելու պատգամավորի իրավունքը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

 Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելք ու մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։ Օրենքի ընդունման արդյունքում ԱԺ պատգամավորների գործունեության առաջ վերոնշյալ ձևով հարուցվող խոչընդոտը կվերացվի, իրավակիրառ պրակտիկայում կվերանա օրենքի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը, ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։  

ՀՀ կառավարությունն արդեն բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի հետ կապված առարկությունները կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:  «Նախագծի հիմնավորման համաձայն, որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել ՔԿՀ-ներ: Այսօր օրենսդրությունը տարանջատում է երկու հասկացություններ՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]